14/10/2010 12:05
«Օսկարի» մրցանակաբաշխությունը չի տեղափոխվել հունվար
«Օսկարի» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն առնվազն մինչև 2013 թվականը չի տեղափոխվի հունվար ամիս: Նման որոշում է կայացրել նախօրեին Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի տնօրենների խորհրդը (Academy of Motion Picture Arts & Sciences):
«Տնօրենների խորհուրդը որոշել է, որ 84-րդ մրցանակաբաշխության ժամկետը չի տեղափոխվի ավելի վաղ, քան նախատեսված էր` փետրվարի վերջին կիրակին: Սակայն ապագայում հնարավոր է ամսի և ամսաթվի փոփոխություն, և Ակադեմիան կշարունակի ծանրութեթև անել դրա հետ կապված բոլոր հանգամանքները»,- ըստ ՌԻԱ Նովոստիի` ասված է հաղորդագրությունում: