14/10/2010 09:33
Միացյալ Նահանգները «անվերապահորեն սատարում են» Nabucco-ն
Իրաքը կարող է անդամակցել միջազգային գազային կոնսորցիում Nabucco-ին ավելի վաղ, քան Թուրքմենիան: Այս կարծիքին է Եվրասիայում էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:
Ինչպես հաղորդում է Գազետա.ռու-ն, Մորնինգսթարը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «անվերապահորեն սատարում են» Nabucco-ն, որը Եվրոպային գազ կմատակարարի` շրջանցելով Ռուսաստանը:
Սակայն, ըստ ԱՄՆ ներկայացուցչի, «գլխավոր խնդիրը կայանում է նչանում, թե ով, բացի Ադրբեջանից, կիրականացնի գազի մատակարարումը գազատար»: