15/10/2010 13:41
Ադրբեջանցի սահմանապահը սպանել է համածառայակից ընկերոջը
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պաշտոնական տեղեկություն է տարածել այն մասին, որ երկրի հարավային շրջանում տեղակայված սահմանապահ ուղեկալում զինված միջադեպ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է սույն թվականի հոկտմբերի 13-ին, Գեյթափում տեղակայված սահմանային ուղեկալում: Թովուզի զինկոմիսարիատից 2009 թվականի հոկտեմբերին իսկական զինվորական ծառայության զորակոչված Սամիր Էլդարօղլու Աբբասովը կրակ է բացել համածառայակից ընկերներից մեկի՝ 19-ամյա Պարվին Նատիգօղլու Գեյդարովի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Նշյալ փաստի առնչությամբ Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, իրականացվում է հետաքննություն: