15/10/2010 11:27
Փրկված հանքափորները ֆուտբոլ կխաղան Չիլիի նախագահի հետ
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան փրկված հանքափորներին առաջարկել է ֆուտբոլ խաղալ քաղաքական գործիչների թիմի հետ, որի կազմում կլինի նաև ինքը` երկրի նախագահը, ինչպես նաև նախարարներ: Ռուսական «Բի-Բի-Սի»-ի հաղորդմամբ` խաղը կկայանա հոկտեմբերի 25-ին:
«Հաղթող թիմը կմնա նախագահական նստավայրում, իսկ պարտվողները կգնան հանքավայր»,- կատակել է նախագահը:
Ի պատիվ փրկվածների, նախատեսվում է նաև անցկացնել «Գավաթ 33» ֆուտբոլային մրցաշար: