15/10/2010 12:38
Գ. Դանիելյան. «Դժվար է լինում հաղթահարել գերատեսչական շահերը»
ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պատասխանելով Aysor-ի հարցին Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, նշեց. «Բարեփոխումները գնահատում եմ չափազանց բարդ, նաև` ուղեկցվող արհեստական խոչընդոտներով»:
Նախարարը կարծիք հայտնեց, որ «արհեստական խոչընդոտները» չեն հանգեցնում այն իրավիճակին, որ «մենք կարողանանք ապահովել այդ բարեփոխումների բնականոն ընթացքը»:
«Դժվար է լինում հաղթահարել գերատեսչական շահերը, չափազանց դժվար»,- շեշտեց Գևորգ Դանիլեյանը և համոզմունք հայտնեց, որ դժվարությունները այնուամենայնիվ հաղթահարելի են, և «մեր հասարակությունը շատ կարճ ժամանակ անց արդեն կտեսնի, որ իսկապես դատաիրավական բարեփոխումները ունենում են կոնկրետ արդյունքներ, և իրենց իրավունքները պաշտպանված են»:
«Մենք իսկապես մոտենում ենք, որոշ հարցերում արդնե լիովին համապատասխանեցնում ենք մեր օրենսդրությունը միջազգային չափանիշներին»,- ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարը: