15/10/2010 09:58
Լիբանանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի նախագահները չեն հանդիպի
Լիբանանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի նախագահների գագաթնաժողովը, որը պետք է կայանար այսօր Բեյրութում, չեղյալ է հայտարարվել: Որոշման պատճառների մասին պաշտոնապես հայտարարություն չի եղել, սակայն, ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», չի բացառվում, որ գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի բեյրության ելույթից հետո:
Նախօրեին` ելույթ ունենալով Լիբանանում բազմահազար հանրահավաքին, Իրանի նախագահը խոստացել է օգնել արաբներին Իսրայելի հետ պայքարում, ասելով, որ «սիոնիստները մահկանացու են»: Ահմադինեժադը նրանց առաջարկել է վերադառնալ «իրենց սկզբնական հայրենիքը»:
Լիբանանի կառավարության որոշ անդամներ կարծում են, որ Ահմադինեժադը իր կտրուկ արտահայտություններով վտանգում է Լիբանանի վարկանիշը համաշխարհային հանրության աչքերում: