15/10/2010 11:17
Սպիտակ տունն այս գիշեր վարդագույն էր
Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահի նստավայրը հոկտեմբերի 15-ի գիշերը վարդագույն երանգներով էր լուսավորվել` կրծքագեղձի քաղցկեղի տեղեկատվական Մեկամսյակի առթիվ: Այս մասին, ըստ Associated Press-ի, հաղորդում է Բարաք Օբամայի վարչակազմի միկրոբլոգը` Twitter ցանցում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2009թ.-ի հոկտեմբերին, նույնպես մեկամսյակի ընթացքում, Օբաման և առաջին նիկին Միշելը Սպիտակ տան վրա կախել էին հսկայական վարդագույն ժապավեն` կրծքի քաղցկեղի դեմ պայքարի խորհրդանիշը:
Ըստ ամերիկացի բժիշկների, ամեն տարի երկրում կրծքագեղձի քաղցկեղից մահանում է մոտ 40 հազար մարդ: