16/10/2010 10:34
Պայթյուն Չինաստանի հանքահորում. զոհվել է 20 մարդ
Չինաստանի կենտրոնական շրջանում գտնվող հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 20 մարդ, 30 հոգի մնացել են մեկուսացված` գետնի տակ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Սինխուա գործակալությանը:
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան Խենան նահանգում: Ըստ հանքավայրի սեփականատեր Pingyu Coal & Electric-ի ներկայացուցիչների` պայթյունի պատճառ է հանդիսացել է գազի անսպասելի արտահոսքը:
Ներկայումս իրականացվում են փրկարարական աշխատանքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: