16/10/2010 09:59
ՌԴ նախագահը կներկայացնի Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայի քաղաքային դումայի քննարկմանը կներկայացնի փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվայի նոր քաղաքապետը առաջին հերթին պետք է լուծի սոցիալական խնդիրները, ինչպես նաև պայքարի կոռուպցիայի և խցանումների դեմ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի հրամանագրով պաշտոնից հեռացվեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով ղեկավարում էր Ռուսաստանի մայրաքաղաքը ավելի քան 18 տարի: