Նախագահը Գորիսում հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ

17/10/2010 01:19

Նախագահը Գորիսում հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ


Այսօր Գորիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ և շնորհավորել նրանց մամուլի օրվա և Սյունիքի մարզում տեղի ունեցած միջոցառումների կապակցությամբ: Ըստ երկրի ղեկավարի մամլո գրասենյակի տարածած հաղոդրագրության` Նախագահն իր խոսքում նշել է.

«Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա տոնի կապակցությամբ: Այսօր հայ մամուլի օրն է, եւ շատ ուրախ եմ, որ այս տոնը համընկնում է Սյունիքի մարզում տեղի ունեցող միջոցառումների հետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենի բնության հրաշք անկյունները և պատմական անկրկնելի հուշարձանները, որոնք դուք տեսաք Արցախում և այստեղ` Սյունիքում, համոզված եմ, տպավորելու են ձեզ, և դուք նոր լիցքերով ու ներշնչանքով եք աշխատելու ձեր բնակության երկրներում: Բայց, անկախ ձեր աշխատանքից, մենք միշտ ուրախ ենք Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին տեսնել հայրենիքում: Ես չեմ ասում «հյուրընկալել», որովհետև դուք այստեղ հյուրեր չեք: Բարո՛վ եք եկել հայրենի երկիր, Մայր հայրենիք:

«21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում կարևոր նախաձեռնություն եմ համարում և շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այդ հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար:

Գաղնիք չէ, որ համաշխարհային բոլոր ներկա գործընթացներում չափազանց կարևորվում է զանգվածային լրատվամիջոցների դերը, մասնավորապես լրագրողի մասնագիտությունը: 21-րդ դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է, որի նպատակային ուղղորդումը շրջադարձային կարող է լինել իրադարձությունների զարգացման ընթացքում: Այս տեսանկյունից մեր համազգային բոլոր նպատակների ուղղությամբ աշխատանքներում մենք խիստ կարևորում ենք թե՛ հայալեզու լրատվության, թե՛ մեր լրագրողների կողմից աշխարհի առաջատար լրատվամիջոցներում հրապարակումներով հանդես գալու նշանակությունը: Հայ լրատվության դերը խիստ կարևորվում է նաև համահայկական հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու անհրաժեշտությամբ, մասնավորապես ողջ աշխարհում հայապահպանության գործին նպաստելու առումով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` հայկական երկրորդ պետականության կայացման, ամրապնդման և զարգացման, ինչպես նաև միջազգային ճանաչման գործում անգնահատելի է լրագրողներիդ առաքելությունը: Պետք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած հաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիվանագիտության ոլորտում: Իսկ հակաքարոզչությանը դիմագրավելու և հիմնախնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում անկասկած անփոխարինելի է Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների, ինչպես նաև օտար լրատվամիջոցների հայ լրագրողների հրապարակումների դերակատարությունը: Ստեփանակերտում կազմակերպված համաժողովը հիանալի առիթ էր Արցախը խորապես ուսումնասիրելու, այն ներսից ճանաչելու, Արցախի հիմնախնդիրները և այսօրվա արցախցու հոգսերը հասկանալու համար: Վստահ եմ` դեռ բազում էջեր եք գրելու և շատ ու շատ սյուժեներ եք պատրաստելու այդ ամենի մասին:

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նույնպես հետագա առաջընթացը հնարավոր է արագացնել միայն լրատվական դաշտի լայնամասշտաբ աջակցության պայմաններում: Հայ Դատի արդարացի լուծմանը, լոբբիստական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն էապես կարող են նպաստել լրատվամիջոցները:

Ակնհայտ է նաև, որ Սփյուռքում գործող լրատվամիջոցները նշանակալի ներդրում ունեն հայապահպանության, հայկական ազգային մշակույթի պահպանման ու տարածման գործում: Լրատվական համահայկական միասնական դաշտ ձևավորելու և մեր առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու ու մարտահրավերներին դիմագրավելու գործում մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք: Վստահ եմ, այս հարցերի շուրջ դուք բովանդակալից քննարկումներ եք ունեցել այս օրերի ընթացքում և որոշումներ էլ եք կայացրել:

Հարգելի՛ լրագրողներ,

Դուք մեծ ու շնորհակալ գործ եք անում: Ես շատ լավ հասկանում եմ, որ արտերկրում հրապարակել և տարածել հայկական մամուլ իրականում նշանակում է մեծ զոհողություն կատարել, նաև նշանակում է դառնալ համայնքային կյանքի կազմակերպիչներից, համախմբողներից մեկը, զբաղվել հրաշագեղ մայրենիի պահպանմամբ ու տարածմամբ, պահել հայկական ինքնությունն ու հայկական ոգին, ունենալ սեփական դիմագիծ, ազգային արմատ, հայկական մտածողություն և վերջապես դառնալ հայ ժողովրդի ու նրա տարբեր հատվածների հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահապանները, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման խթանողները:

Մենք շատ լավ պատկերացնում ենք ձեր դժվարությունները, այն խնդիրները, որոնք ամեն օր ծառանում են ձեր առջև: Դրանք առաջին հերթին խնդիրներ են, որոնք բխում են Սփյուռքի մեր գաղթօջախների առջև կանգնած մարտահրավերներից, բայց կան նաև այնպիսիք, որոնք կարող են և պետք է լուծվեն համատեղ աշխատանքով, Հայաստանի կառավարության հետ ավելի սերտ համագործակցությամբ:

Մենք նաև ոգևորվում ենք` տեսնելով, որ պարբերաբար հայկական նոր տեղեկատվական միջոցներ են ստեղծվում աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում նաև օտար լեզուներով գործող հայկական լրատվամիջոցներ: Սա իսկապես լավ միտում է: Միջազգային լրատվական դաշտում մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ամրանալու մեծ խնդիր ունենք: Սուտ ու կեղծիք, սև քարոզչություն տարածող մեր հարևանի նավթադոլարներին մենք հակադրել ու հակադրելու ենք աշխարհասփյուռ մարդկային մեր ներուժը, և մենք հաղթելու ենք, որովհետև ստով ու կեղծիքով հնարավոր չէ հեռու գնալ:

Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ և օբյեկտիվ լրատվության: Մենք կարիք չունենք գունազարդելու Արցախի կամ Հայաստանի Հանրապետության իրականությունը, բայց մենք պետք է կարողանանք նաև կանխել ամեն ինչ սևացնելու մարմաջը: Ո՛չ գունազարդել, ո՛չ սևացնել` պարզապես ակտիվ ներկայացնել ճշմարտությունը. սա է խնդիրը, որը մենք միասին պետք է լուծենք:

Այո՛, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամաբանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի Նախագահի շուրթերից:

Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսևորվում հատկապես հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ և դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում:

Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խոսքերով) «երբեք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը»: Արդյո՞ք, սա միայն ներքին օգտագործման քարոզչություն է: Գուցե: Բայց ի՞նչ կարող են դրանից շահել ներքին օգտագործողները, այսինքն` Ադրբեջանի ժողովուրդը կամ արտաքին ներդրողները:

Ադրբեջանում ակադեմիական հումանիտար գիտությունները վերածվել են ռազմաշունչ հայտարարությունների գեներատորի: Նույնիսկ դժվար է որոշել թե որտեղ է ավարտվում գիտությունը և սկսվում խամաճիկությունը:

Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) և ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ, որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը, որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելազորը ամենախոշորն էր, որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում` Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անվանումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբյուր», և որ երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի հինգ տոկոսին:

Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատմական մատյաններում, որտեղ խոսվում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկա, որովհետև չէր կարող լինել: Իսկ այդ բառը որևէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ: Կրկնում եմ` ընդամենը մեկ դար առաջ:

Ավելին ասեմ. իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը նշում է, որ Ստեփանակերտ անունը կա միայն, իր խոսքերով, «բանդիտ» Ստեփան Շահումյանի անվան պատճառով: Չակերտավոր ադրբեջանական հողեր ազատագրելու պատրաստվող սերունդը մի օր հաստատ շուռ է գալու ու հարց տա. մի՞թե Մոսկվայի լավագույն համալսարաններից մեկի ուսանողը չպետք է տեղյակ լիներ նույն ժամանակ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիևի` բուռն ծափահարությունների ներքո հնչեցրած մտքերին. «Ստեփան Գեորգիի Շահումյանի վեհանձն կերպարը Ադրբեջանի աշխատավորների բոլոր սերունդների համար ներշնչման օրինակ է», «Եվ այսօր մենք հպարտությամբ ու սիրով ասում ենք (Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարը խոսում էր Ադրբեջանի ժողովրդի անունից) որ Ստեփան Շահումյանը նաև ադրբեջանցի ժողովրդի զավակն է»: Այսպես էր խոսում Հեյդար Ալիևը:

Հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակվում են ադրբեջանական: Ավելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնեություն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն». այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ: Հինգ րոպե հետո ասում են, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղվան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետև հայերը բոլոր այդ մատյանները վառել են, եղել են աղվան և կառուցել են քրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք բոլորը յուրացվել են հայերի կողմից, հետո փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք: Հետո աշխարհի առաջին քրիստոնյա-աղվան-ադրբեջանցիները փոխել են իրենց հավատը և դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները: Զուգահեռ զարգացնում են նաև այն թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են և Իրանի պատմական Ատրպատականի օրինական տերը:

Լեզու փոխելը, ազգ ու կրոն փոխելը, աշխարհագրություն ու պատմություն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսեւորումն արդեն մեր գործն է:

Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին: Կարծես թե պատերազմի հետևանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել:

Ադրբեջանցիներն, իհարկե, իրենց դեմքը փրկելու համար ամենուր վայհռետորություն են անում, թե հայերն այլ երկրի օգնությամբ են պատերազմում հաղթանակ տարել: Պարզ է. այլապես ինչպե՞ս պետք է բացատրեին փոքրաթիվ հայերից ջախջախիչ պարտություն կրելու փաստը: Բայց այդպես էլ քաջություն չունեն հրապարակավ պաշտոնապես հայտարարելու, թե այդ ի՞նչ երրորդ երկրի մասին է խոսքը: Բա ասե՞ք: Ասեք, որ փաստերով ցույց տանք, որ ստում եք:

Հիմա էլ որոշել են, որ Հայաստանը սեփական տնտեսական միջոցներով չի կարող գոյատևել և ապագա չունի: Այսպիսի առասպելներով սնում են իրենք իրենց, հետո էլ ապշում, երբ պարզվում է, որ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ աշխարհը բոլորովին այլ տեսակետ ունի:

Վերջում կուզենայի կիսվել ձեզ հետ մի ուսումնասիրության մասին, որ վերջերս կատարվել է մասնագետների կողմից: Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների, հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք` իբրև ազգ, գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի: Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և` ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո՛, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին:

Շնորհակալություն, և բարո՛վ եք եկել հայրենիք»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:07 11 մարդուց մեկն աշխարհում՝ շաքարային դիաբետով․ ինչպես կանխարգելել հիվանդությունը Այսօր, 12:04 Այգեձոր-Մեհրաբ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած Այսօր, 12:01 Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները Այսօր, 11:50 Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը Այսօր, 11:42 Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել Թուլսի Գաբբարդին, ով նախկինում այցելել է Արցախ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում» Այսօր, 11:29 Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը Այսօր, 11:26 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 11:24 Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) Այսօր, 11:11 Գեղարքունիքում բեռնատար գնացք և ավտոմեքենա են բախվել. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Այսօր, 11:01 Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ Այսօր, 10:58 Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջը նվազագույն բարոյական պարտականություն է Միշելի համար. Սաղաթելյան Այսօր, 10:43 Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Կինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթն իրեն 3 տարի առաջ տարել է մոթել և հափշտակել 20 մլն դրամ Այսօր, 10:27 Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը (Տեսանյութ) Այսօր, 10:20 Երբ Նազենի Հովհաննիսյանն ու իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյան Այսօր, 10:08 Այսօր Ս. Գուրիասի, Աբիբ սարկավագի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրն է Այսօր, 10:01 ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են Այսօր, 09:53 Անցած ամիս ՀՀ այցելել է 203,810 զբոսաշրջիկ․ ավելի շատ, քան՝ նախորդ հոկտեմբերին Այսօր, 09:43 Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը Այսօր, 09:35 Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ նոր հորիզոններ են բացվում՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում․ Միջազգայնագետ Այսօր, 09:16 Որոշ հասցեների Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում Այսօր, 08:59 «Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում Այսօր, 08:57 «Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն Այսօր, 08:56 «Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն ունեցվածք է կուտակում Այսօր, 08:55 «Փաստ». ՀՀ իշխանությունները որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար Այսօր, 08:53 «Հրապարակ». Հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ Այսօր, 08:50 «Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին Այսօր, 08:47 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ Այսօր, 08:45 «Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են Այսօր, 08:43 «Ժողովուրդ». Ո՞րն է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը Այսօր, 08:41 «Հրապարակ». ՔՊ-ականներից ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին և, «բռնանալով մայրենիի վրա», քծնում էր Նիկոլ Փաշինյանին 13/11/2024 23:01 Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը 13/11/2024 22:47 Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 22:31 Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում 13/11/2024 22:20 Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում 13/11/2024 22:06 Կարեն Սարուխանյանի քեռու որդին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, դուրս եկավ ՔՊ-ից 13/11/2024 21:40 Սևանա լճում սիգի որսը արգելվում է 13/11/2024 21:23 Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը 13/11/2024 21:06 Իսրայելն իրականացրել է իր նպատակները Գազայում, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը․ Բլինքեն 13/11/2024 20:48 ՊՆ-ն օրվա վերջում հաստատեց զինծառայողի մահվան լուրը․ «Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն» 13/11/2024 20:31 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ կամ Լուի Գերինգի հիվանդություն 13/11/2024 20:14 Վթար Գոռավան գյուղի կամրջի մոտ․ Տուժածներ կան 13/11/2024 20:00 68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել 13/11/2024 19:45 «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»․ ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել 13/11/2024 19:32 19-ամյա զինծառայող է մահացել Իջևանում. նրան գտել են կախված վիճակում 13/11/2024 19:17 Իսաբեկյան փողոցը փակ է լինելու 13/11/2024 19:04 Երևանը կդառնա ամենաթանկ տրանսպորտային ծառայություն մատուցող մայրաքաղաքը․ մեկ անգամ տրանսպորտից օգտվելու գինը կդառնա 300 դրամ․ «Հայաքվե» 13/11/2024 18:50 Քննչականը նոր մանրամասներ է հայտնել Շինարարների փողոցում «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանությունից 13/11/2024 18:37 Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրելու հարցում մեր տեսլականը տրամագծորեն տարբերվում է ՌԴ ԱԳ նախարարի տեսլականից. Միրզոյան 13/11/2024 18:28 Այս տարի Գյումրին կունենա՞ ամանորյա զարդարանք ու տոնածառ. պատգամավորը՝ Փաշինյանին 13/11/2024 18:22 Այն, ինչ կատարվել է Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության դրսևորում է. Փաշինյան (Տեսանյութ) 13/11/2024 18:11 «Դպրոցական միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների». Ժաննա Անդրեասյան 13/11/2024 17:59 Հայաստանը խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյա իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան 13/11/2024 17:54 ԵՄ դեսպան Մարագոսը ԿԸՀ-ում էր 13/11/2024 17:44 Հայաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 13/11/2024 17:37 Մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 13/11/2024 17:23 «Եկել եմ որոշման՝ 2 տարվա սահմանափակումը չենք կիրառի». Փաշինյանը՝ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի մասին (Տեսանյութ) 13/11/2024 17:13 Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա 13/11/2024 17:03 Արտադատական համակարգը կթեթևացնի աշխատանքային վեճերի մասով դատարանների ծանրաբեռնվածությունը. Նախարար (Տեսանյութ) 13/11/2024 16:55 Նախապատրաստական փուլում ենք, 2025թ.-ին կանենք. Գնել Սանոսյանը՝ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի ստեղծման աշխատանքների մասին 13/11/2024 16:45 Մի՛ բոյկոտեք առաջիկա խաղը, ձե՛ռք բերեք վաղվա խաղի տոմսեր. FAF-ը հայտարարություն է տարածել 13/11/2024 16:35 Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում 13/11/2024 16:23 «Սիմֆոնիկ հայ ֆիլմ» բարեգործական համերգի հասույթը կազմել է 12 մլն 500,000 դրամ 13/11/2024 16:17 Քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության կազմակերպիչների վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան 13/11/2024 16:08 Երևանում փեսան դանակարահել է աներոջը 13/11/2024 16:06 Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ հիմա ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում. Արարատ Միրզոյան 13/11/2024 15:59 Հայաստանը ներկայացնող պարային զույգը դարձել է մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 15:57 Բնակարանային գողություն՝ Սիսիանում. 44 և 22 տարեկան տղամարդիկ խոստովանել են արարքը 13/11/2024 15:55 Մարաշում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ 13/11/2024 15:52 Ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, մենք կրկին կլինենք իշխանություն. Ալեն Սիմոնյանը «երկու լավ լուր» հայտնեց 13/11/2024 15:39 Օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պաշտպանության նախարար (Տեսանյութ) 13/11/2024 15:36 Բացահայտվել են կաշառքի պատրվակով 13.000 դոլար և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքների դեպքեր 13/11/2024 15:26 Զորակոչը շարունակում է ՀՀ-ի մարտահրավերներից մեկը մնալ. զավակին հրաժարեցնում են քաղաքացիությունից, որ բանակում չծառայի. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 13/11/2024 15:19 Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է 13/11/2024 15:13 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Սյունիքում է 13/11/2024 15:07 Ավելի քան 10կգ. թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության վարույթի նախաքննությունը, 4 անձի մասով, ավարտվել է 13/11/2024 15:02 Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան 13/11/2024 15:00 Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակներում սերտացել են 13/11/2024 14:52 2025-ի բյուջեն 1 դրական բան ունի` ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ասել են`«ձենդ կտրի». բրնձաբուծության մասին խոսք չկա. Արթուր Խաչատրյան 13/11/2024 14:36 Ուրուգվայից Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին 13/11/2024 14:25 Երբ փոքր էի, լացում էի Կիլիկիայի համար, բայց հետո հասկացա, որ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 13/11/2024 14:11 Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են 13/11/2024 14:05 Հրդեհ` Ապարանում. այրվել է անասնագոմի տանիքը և 1,400 հակ անասնակեր 13/11/2024 14:03 Արմենակյան փողոցում գիշերային ժամերին շարունակվում են միջին նորոգման աշխատանքները 13/11/2024 13:58 Նողկալի էր տեսնել Կոնջորյանի բացատրությունը, թե իրենք գերիների հարցով գիշեր ու ցերեկ աշխատում են. Ժաննա Ալեքսանյան 13/11/2024 13:44 Միգուցե, «Ապագա կա՛, կա՛ ապագա» ձեր կարգախոսը թուրքական աշխարհո՞ւմ է. Արծվիկ Մինասյանը`ՔՊ-ին (Տեսանյութ) 13/11/2024 13:36 Գերիների վերադարձի հարցն իշխանությունների օրակարգում չի, նրանք մտածում են օր առաջ «Խաղաղության պայմանագրի» կնքման մասին. Վերլուծաբան 13/11/2024 13:25 Եթե իշխանությունը որոշեր Գյումրիում ճնշել, ապա մեծամասնություն չկազմող խմբակցությունից մի քանի հոգի ուղղակի կընտրեին ՔՊ թեկնածուին. Վահագն Ալեքսանյան 13/11/2024 13:11 Շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 13/11/2024 12:54 «Բոլոր խոստումներն իրականացնելու ենք». Անահիտ Ավանեսյանը հիմա էլ վստահեցնում է` Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրված կլինի 2026-ին 13/11/2024 12:50 Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի 13/11/2024 12:46 Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկել 13/11/2024 12:36 Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին 13/11/2024 12:28 «Արխային կարաք ունենաք». ՔՊ-ականը վստահեցնում է` Մասիս սարի նկարն ունի ու «պրոբլեմ չունի» (Տեսանյութ) 13/11/2024 12:22 LIVE. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց 13/11/2024 12:14 ԳԱԱ-ին կարելի է դատական կարգով պատասխանատվության կանչել մի շարք անօրինականությունների համար. Հայկ Դեմոյան 13/11/2024 12:10 Հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտանգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ. Ռուբեն Վարդանյանի որդի 13/11/2024 12:06 Ճամբարակում վթարի հետևանքով 49-ամյա տղամարդը մահացել է 13/11/2024 11:56 Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների. Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը