18/10/2010 11:39
Անկարայում ջրհեղեղի պատճառով հիվանդանոցից տարհանվել են հիվանդները
Անկարայում, Աթաթուրքի անվան պետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հիվանդներից կեսին տեղափոխել են քաղաքի այլ բազմապրոֆիլ հիվանդանոցներ:
Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, ծանր հիվանդների տարհանումը եղել է անհրաժեշտ միջոցառում, քանի որ ներքնահարկում, որտեղ գտնվում են հիվանդանոցի էներգամատակարարումն ապահովող գեներատորները, տեղատարափ անձրևներից հետո ջուր էր լցվել:
Թուրքիայի տարածքում տեղատարափ անձրևները սկսել են այս հիգշաբթի: Արդյունքում` երկրի տարբեր վարչական շրջաններում և քաղաքներում հեղեղվել են բազմաթիվ բնակելի շենքեր:
Բուրսան և Իզմիրը ջրհեղեղներից ամենաշատը տուժած քաղաքների թվում են: Տարերքին զոհ է գնացել 1 մարդ: