18/10/2010 15:11
ԼՂ-ում ԵԱՀԿ դաշտային առաքելությունը` բանակցային գործընթացի միջոց
«Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումը պարզապես բանակցային գործընթացը շարունակելու միջոց է, քանի որ կողմերը հասկանում են, որ սրա գլխավոր նպատակը գործընթացն է և ոչ թե ինչ-որ արդյունք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Մոտակա ժամանակներում, ինչպես նշեց քաղաքագետը, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում որևէ արդյունք պետք չէ ակնկալել, քանի որ կողմերից որևէ մեկը պատրաստ չէ գնալ այն զիջումներին, որոնք համապատասխանում են մյուսի պահանջներին:
«Հայաստանի համար դրականն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և համանախագահները մշտապես կրկնում են, որ ռազմական գործողությունների վերսկսում ոչ ոք թույլ չի տա»,- ընդգծեց Ս. Մինասյանը: