18/10/2010 10:23
Տուապսեի շրջանում ջրհեղեղից ՀՀ քաղաքացիներ են զոհվել
Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի աղետալի ջրհեղեղների հետևանքով զոհված 14 մարդկանցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են:
Ինչպես հայտնում է Analitika.at.ua –ն, զոհվածներից մեկը 1977 թ. ծնված Արթուր Աբովյանն է` Գիզելդերե գյուղից, մյուսը` Ջուբկայի բնակիչ Ալբերտ Մնացականյանը` 1937 թվի ծնված:
Հիշեցնենք, ըստ վերջին տվյալների` այստեղ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 14 մարդ, մեկ տասնյակից ավելի մարդ համարվում է անհայտ կորած:
Այսօր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում այսօր սգո օր է հայտարարված` ի հիշատակ հոկտեմբերի 16-ի ջրհեղեղից տուժածների: