18/10/2010 16:54
Բակո Սահակյանն ընդունել է ՀՕՄ պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ օգնության միության պատվիրակությանը` կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ ՀՕՄ-ն այն համահայկական կազմակերպություններից է, որը յուրօրինակ և չափազանց կարևոր դերակատարություն ունի ինչպես Սփյուռքում, այնպես էլ հայրենիքում:
Նախագահը բարձր է գնահատել Հայ oգնության միության ակտիվ մասնակցությունն Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ մեր հանրապետությունը շահագրգռված է էլ ավելի խորացնել համագործակցությունը այս կազմակերպության հետ:
Նշենք նաև, որ հանդիպմանը քննարկվել են նաև ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող և նախանշվող ծրագրերին վերաբերող հարցեր: