18/10/2010 16:39
Բ. Սահակյանի մոտ քննարկվել են հեռուստամարաթոնի հետ կապված հարցեր
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի նոյեմբերին կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: