18/10/2010 10:32
ՀՀ ԱԺ-ում սկսվում են 2011թ. պետական բյուջեի քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր սկսվում են «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Ինչպես տեղեկացանք ԱԺ պաշտոնական կայքէջից, նիստին հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ: