18/10/2010 11:29
Իրանում կարող են փակվել ընդդիմությանը լուսաբանող ԶԼՄ-ներ
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այն լրատվամիջոցները, որոնք կշարունակեն տեղեկացնել ընդդիմության առաջնորդների մասին, կզրկվեն լիցենզիայից և կփակվեն:
Ինչպես հայտնում է Բի-Բի-Սի-ն, մեջբերելով իրանական IRNA-ն, Իրանի մշակույթի նախարարության ԶԼՄ-ները համակարգող ներկայացուցիչ Էխսան Քազի-զադեն հայտարարել է, որ նաև կդադարեցվի այն թերթերի սուբսիդավորումը, որոնք չեն լուսաբանում իշխանությունների գործունեությունը: