18/10/2010 10:49
Թուրքիան ժամանակավորապես մնացել է առանց իրանական գազի
Իրանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գազետա.ռու-ն», վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, հայտարարել է իրանական ազգային նավթային ընկերության ներկայացուցիչը:
Նա ավելացրել է, սակայն, որ շուտով գազի մատակարարումը կվերականգնվի, բայց ճշգրիտ ժամկետ չի նշել:
Ըստ Իրանի ներկայացուցչի, Թուրքիայի սահմանում գտնվող ընկերությունում այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում:
Նշենք, որ նախկինում Իրանն արդեն մի քանի անգամ դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա` սեպտեմբերի 24-ին և հուլիսի 21-ին գազատարում տեղի ունեցած պայթյունների պատճառով: