18/10/2010 11:15
Կոբզոնն ուշաթափ է եղել և ընկել բեմին
Հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնն իրեն վատ է զգացել Աստանայում կազմակերպված հոգևոր մշակույթի երեկոյի ելույթի ժամանակ:
Նա իրեն վատ է զգացել այն ժամանակ, երբ հանդես է եկել զեկույցով` ֆորումի կազմակերպիչների անունից: Կոբզոնի խոսքն ընդհատվել է, նա կորցրել է գիտակցությունը և ընկել հենց բեմի վրա: Մինչև բժիշկների գալը նրան արհեստական շնչառության միջոցով փորձել են առաջին օգնություն ցուցաբերել:
Մոտ հինգ րոպե անց բժիշկը կարողացել է ուշքի բերել Կոբզոնին: Նա կրկին փորձել է խոսել` եզրափակելու իր խոսքը, սակայն կրկին վատ է զգացել իրեն:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», 73-ամյա դերասանին տեղափոխել են Ղազախստանի հիվանդանոցներից մեկը: