18/10/2010 10:02
Թուրքիան կփակի պարտքը ԱՄՀ-ին 2012 թվականին
Թուրքիան ամբողջովին կփակի Արժույթի միջազգային հիմնադրամի առջև իր պարտքը 2012 թվականին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ըստ նրա` Թուրքիայի պարտքը ԱՄՀ-ին այժմ կազմում է 6,1 մլրդ դոլար:
«Մենք հաղթահարեցինք խոշոր միջազգային ճգնաժամը առանց ԱՄՀ օգնության` մոբիլիզացնելով մեր հնարավորություններն ու աղբյուրերը: Այժմ մենք չենք աշխատում ԱՄՀ-ի հետ», - համաձայն Գազետա.ռու-ի, ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ երբ իր կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայի պարտքը ԱՄՀ-ին կազմում էր 23,5 միլիարդ դոլար: