19/10/2010 18:08
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ
Հոկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: