19/10/2010 11:36
Չեչնիայի խորհրդարանի տարածքում մահապարտ է իրեն պայթեցրել
Չեչնիայի խորհրդարանի տարածքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:
«Երեքշաբթի առավոտյան, երբ պատգամավորներով մեքենաները մտնում էին խորհրդարանի տարածք, նրանց հետևել է ահաբեկիչներով մեքենան: Նրանցից մեկը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ սարքավորումը, մյուս երկուսը գնացել են դեպի խորհրդարանի շենք, որտեղ փոխհրաձգություն է սկսվել», - մասնրամասնել է աղբյուրը: