19/10/2010 09:59
Էրդողան. Իսրայելը կարող է կորցնել «մոտիկ ընկերջը»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ չի մասնակցի Աթենքում կայանալիք կլիմայական համաժողովին, եթե այնտեղ գտնվի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Ինչպես հաղորդում է «Իսրա.com»-ը, Sky գործակալությանը տված հարցազրույցում Էրդոցանն ասել է, որ Իսրայելի կառավարությունը «պետք է վճարի իր հանդգնության համար» և նշել, որ Իսրայելը կարող է «կորցնել Մերձավոր Արևելքում մոտիկ ընկերջը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Իսրայելից փոխհատուցում է պահանջում «Մարմարա» նավի գրոհի հետևանքով 9 զոհվածների ընտանիքների համար: