19/10/2010 18:49
Պիտեր Սեմնեբին այցելելու է Բաքու
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հոկտեմբերի 22-23-ը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու «Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում» թեմայով կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է «1նյուզ.ազ» լրատվական կայքը:
Հավաքի հիմնական նպատակը Հարավային Կովկասի ակտիվ ներգրավումն է գլոբալ ինտեգրման գործընթացներին, սառեցված հիմնախնդիրների լուծման ուղիների ուսումնասիրությունը, տարածաշրջանում անվտանգության և կայունության իրացումը, տնտեսության և քաղաքականության ոլորտում համագործակցության ակտիվացումը: