19/10/2010 14:15
Գլխավոր դատախազն ընդունել է Գերմանիայի և Թուրքիայի պատվիրակներին
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտին և Օմար Յանարին:
Ինչպես հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ա.Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական և անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության ձևավորմանը:
Ա.Հովսեփյանն ընդունել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցելլի գլխավոր դատախազ Հարալդ Ռենջին: Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:
Գերմանիայի և Թուրքիայի պատվիրակները Հայաստան են ժամանել մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երևանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: