19/10/2010 11:26
Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ՀՕՄ-ի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության պալատում Հայ օգնության միության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը պետական պարգևներ է հանձնել ՀՕՄ-ի կենտրոնական և Արցախի շրջանային վարչությունների անդամներին: