19/10/2010 10:49
ԱՄՆ և Իսրայել. Իրանը Մերձավոր Արևելքի գլխավոր հիմնախնդիրն է
ԱՄՆ-ն և Իսրայելը համարում են Իրանը Մերձավոր Արևելքի գլխավոր հիմնախնդիրը: Ըստ ՌԻԱ-Նովոստի գործակալության, այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի և Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի համատեղ հայտարարության մեջ:
«Ակնհայտ է, որ Իրանը ներկայացնում է լուրջ հիմնախնդիրներից մեկը, որի հետ մենք գործ ունենք այսօր Մերձավոր Արևելքում: Իրանի կողմից միջազգային պարտավորվածություններին շարունակական չհետևելը, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին սատարելը լրջորեն անհանգստացնում են մեր երկու երկրներին և ամբողջ միջազգային հանրությանը: Ինչպես ճնշման, այնպես էլ երկխոսության կոչերով Իրանի գործողությունների վրա միջազգային հանրության ազդելու փորձերի շարունակությունը ծայրահեղ կարևոր են Իրանի ռազմավարական ուղղեգծի փոփոխության և միջուկային զենքի ձեռքբերման կանխելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: