20/10/2010 13:55
Հայաստանի հավաքականի ռեկորդային ցուցանիշը
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա վարկանշային հերթական սանդղակը: Հայաստանի ընտրանին, որը Եվրոպայի 2012 թ. առաջնության վերջին երկու խաղում գերազանց արդյունք է ապահովել` սեփական հարկի տակ առավելության հասնելով Սլովակիայի ու Անդորրայի հավաքականների նկատմամբ` ընդհանուր 7:1 հաշվով, իր միավորների պաշարն ավելացրել է 241-ով և 45 տեղով ցատկ է կատարել դասակարգման ցուցակում` բարձրանալով 60-րդ հորիզոնական: Մեր թիմն իր պատմության ընթացքում առայժմ նման բարձր արդյունք երբևէ չի ունեցել, և սա ռեկորդային ցուցանիշ է:
Վարկանշային սանդղակը կրկին գլխավորում է Իսպանիայի հավաքականը` 1881 միավորով: Երկրորդ տեղում հոլանդացիներն են 1683 միավոր արդյունքով, իսկ լավագույն եռյակը 1493 միավորով եզրափակում են բրազիլացիները:
1 (1). Իսպանիա-1881 միավոր
2 (2). Հոլանդիա-1681
3 (4). Բրազիլիա-1493
4 (3). Գերմանիա-1481
5 (5). Արգենտինա-1320
6 (6). Անգլիա-1205
7 (7). Ուրուգվայ-1167
8 (8). Պորտուգալիա-1123
9 (11). Խորվաթիա-1086
10 (25). Ռուսաստան-1061
20 (16). Սլովակիա-865
32 (33). Իռլանդիա-710
35 (26). Ուկրաինա-706
42 (55). Բելառուս-623
48 (42) Լիտվա-577
60 (105). ՀԱՅԱՍՏԱՆ-514
70 (71). Մակեդոնիա-455
72 (68) Լատվիա-448
74 (85). Էստոնիա-435
75 (89) Վրաստան-431
78 (80). Մոլդովա-424
91 (102). Ադրբեջան-361
96 (97) Ուզբեկստան-331
137 (126) Ղազախստան-167
142 (129). Թուրքմենստան-156
150 (145). Տաջիկստան-112
173 (159). Ղրղզստան-60
202 (202). Անդորրա-2
Փակագծերում նշված են նախորդ սանդղակում թիմերի զբաղեցրած դիրքերը: Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են: