20/10/2010 10:24
Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 75 դեպք
Հոկտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 75 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից «АК», «СВД», «ПК», «КПВД», «РПК» և «УТЁС» տիպի զինատեսակներից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը: Այդ ընթացքում միայն Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են մոտ 30 անգամ:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: