20/10/2010 09:41
Եվրոպայի խորհուրդը քննարկում է գնչուների ճակատագիրը
Եվրոպայի խորհրդի երկրների նախարարները, Եվրահանձնաժողովի և ԵԱՀԿ ներկայացուցիչներն այսօր Ստրասբուրգում կքննարկեն Եվրոպայում գնչուների ճակատագիրը: Այս մասին հայտնում է ԵԽ լրատվական կենտրոնը:
ԵԽ Գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի նախաձեռնությամբ եվրոպական երկրների կառավարությունները պետք է հաստատեն իրենց պատրաստակամությունը գնչուների դեմ իրականացվող խտրականության դեմ պայքարում, ինչպես նաև ցանկությունը` օգնել վերջիններիս տնտեսական և սոցիալական ինտեգրմանը:
Սպասվում է, որ Տուրբյերն Յագլանդը կառաջարկի նոր նախաձեռնություններ` կրթության, բնակարանաշինության, արդարադատության, առողջապահության, գենդերային հավասարության, ինչպես նաև հասարակական կյանքում գնչուների մասնակցության ոլորտներում: