20/10/2010 12:01
Չինաստանում քիմիական գործարան է այրվում
Ուժեղ հրդեհ է բռնկել Չինաստանի քիմիական գործարաններից մեկում, որը գտնվում է արևելաչինական Ցզյանսու նահանգի վարչական կենտրոն Նանկին խոշոր արդյունաբերական կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Վեստի-ին, ըստ չինական Սինխուա տեղեկատվական գործակալության տվյալների, հրդեհը բռնկել է չորեքշաբթի առավոտյան «Լունսի» քիմիական գործարանում, որը գտնվում է քաղաքի տարածքում:
Ըստ դեպքի վայրից ստացվող տեղեկատվության, ԱՊ-ի վայրում լսելի են հզոր պայթյուններ: Զոհերի և ավերածություների մասին դեռևս չի հաղորդվում: Պատահարի վայր են ուղղվում լրացուցիչ հրշեջների և փրկարարների ջոկատներ: