20/10/2010 12:24
Գերմանիայի նախագահը թուրքերին կոչ է արել գերմաներեն սովորել
Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, ելույթ ունենալով թուրքական խորհրդարանում, կոչ է արել Գերմանիայում բնակվող թուրքերին գերմաներեն սովորել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:
«Մեր պարտքն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ազատ խոսի այն երկրի լեզվով, որում բնակվում է», - ասել է Վուլֆը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ «ոչ ոք չպետք է հրաժարվի իր մշակութային ինքնությունից և գաղտնի պահի իր ծագումը»: