20/10/2010 17:35
Դեմոյան. Ադրբեջանն ունի ազգային թերարժեքության բարդույթ
Ադրբեջանն ունի ազգային թերարժեքության բարդույթ, որի արտացոլումը երկրի ղեկավարությունն է: Այսօր նման կարծիք հայտնեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Ադրբեջանի թերարժեքության բարդույթն է, օրինակ, էթնիկ հանրությանը բնորոշ երևույթները կամ ֆենոմենները նմանօրինակելու ու կրկնօրինակելու փորձերը: Ադրբեջանն այժմ ուզում է ստեղծել իր սփյուռքը, հորինում ու ամրագրում է իր սեփական ցեղասպանությունները պետական հրամանագրով, ստեղծում են ցեղասպանության հուշարձաններ, որոնք վկայում են այն մասին, որ լինելով արհեստական միավորում, Ադրբեջանը փորձում է նոր միջոցներ գտնել»,- ասաց Դեմոյանը և հավելեց, որ այդ կերպ մեր հարևան երկիրը փորձում է պահպանել պառակտված, տարբեր թյուրքախոս և իրանալեզու ցեղերից ստեղծված ադրբեջանցի կոչվող ժողովրդին:
Ադրբեջանցիները, ինչպես նշեց պատմաբանը, միշտ համեմատվում են հայերի հետ` «լինի դա եղանակի տեսություն կամ կինոթատրոններում տոմսեր վաճառելու հաճախականություն»: