21/10/2010 09:25
ԱՊՀ երկրները համատեղ զորավարժություններ կանցկացնեն
2011 թվականի ամռանը Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության երկրները Աստրախանի շրջանում գտնվող Աշուլուկ զորավարժարանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ուկրաինայում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Ինչպես հաղորդում է Վեստի.ռու-ն, պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող ավելին քան 20 հարց:
Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ուկրաինա էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: