21/10/2010 12:48
Վրաստանի ԱԳ փոխնախարար. «Մեր տեղը եվրաատլանտյան դաշտում է»
Այսօր Վրաստան են ժամանել ՆԱՏՕ-ում Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի դեսպանները, ինչպես նաև Դաշինքում ԱՄՆ դեսպանի տեղակալը:
«Ռոսբալտի» տեղեկացմամբ` Վրաստանում անցնող ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում դեսպանները կհանդիպեն երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներակյացուցիչներին և ուսանողներին:
Այցի շրջանակներում հյուրերը կայցելեն Թբիլիսիում ՆԱՏՕ-ի Գործընկերային հիմնադրամ, որտեղ տեղի կունենա «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի նոր նախագծի շնորհանդեսը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել են դեսպանները, նրանք «հիացած են Վրաստանով, նրա արագ և մեծ զարգացմամբ»:
Իր հերթին Վրաստանի ԱԳ փոխնախարար Գիգա Բոքերիան հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցելը մնում է երկրի գլխավոր առաջնահերթությունը»:
«Մեր տեղը եվրաատլանտյան դաշտում է»,- հայտարարել է նա: