21/10/2010 10:22
Թուրքիան հույս ունի ավելացնել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը
Թուրքիան հույս ունի ավելացնել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը` չնայած ՄԱԿ պատժամիջոցներին: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է թուրքական կառավարության փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Նա սպասում է, որ Թեհրանի հետ առևտուրը` բացառությամբ ածխաջրածինների, կավելանա հանդարտ տեմպերով:
Բացի փոխվարչապետից, չնայած Թեհրանի դեմ պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտել, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է առաջիկա 5 տարում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը եռապատկել: Միաժամանակ նա նշել է, որ հարգում է ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ սահմանված սահմանափակումները, հաղորդում է ՌԲԿ.ռուն` հղում անելով Associated Press-ին: