21/10/2010 10:50
Թուրքիա կժամանի Իրաքի վարչապետը
Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում այսօր կժամանի Թուրքիա:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, Ալ-Մալիքիին անհրաժեշտ է հարևաննքերի աջակցությունը` կառավարության ղեկավարի պաշտոնում մնալու համար:
Նախօրեին Իրաքի վարչապետը հայտարարել էր, որ տարածաշրջանի երկրներին հնարավորություն կընձեռի մասնակցել Իրաքի վերականգնմանը, եթե միայն վերընտրվի իր պաշտոնում: