22/10/2010 10:21
Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 24 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները “АК” ավտոմատներից, “ПК” գնդացիրներից և “СВД” դիպուկահար հրացաններից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակել են շուրջ 270 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Մարտակերտի պաշտպանական դիրքերի Սեյսուլան հատվածում, որտեղ հակառակորդը ժամը 22-ն անց 30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական առաջնագիծը գնդակոծել է ավելի քան 160 անգամ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: