22/10/2010 15:15
«Պետք է պահպանենք Երևման Սուրբ խաչ եկեղեցու հայկական կերպարը»
«Ադրբեջանն ամենաբարբարոս երկիրն է ամբողջ աշխարհում և, կարծես, սերունդների մոտ գենետիկ ատելություն կա այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է»,- լարգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:
«Ես համոզված եմ, որ մոտ 10 հզր հուշարձաններից շատ քչերն են պահպանված: Այնտեղ գտնվող յուրաքանչյուր հայկական հուշարձան միտումնավոր ոչնչացվում է, ընդ որում դա արվում է պետական մակարդակով և շատ հետևողականորեն»,- ընդգծեց Հ. Սիմոնյանը:
Անդրադառնալով Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիներին` մասնագետը նշեց, որ այնտեղ ոչ թե քանդվում են հայկական եկեղեցիները, այլ` վրացականացվում:
Հ. Սիմոնյանի հավաստմամբ, ՀՀ մշակույթի նախարարությանը տեղեկացրել են, որ վրացական կողմն Ախլցխայի հայկական Երևման Սուրբ խաչ եկեղեցին մտադիր է վերածել վրացական կաթոլիկ կենտրոնի։
«Պետք է պահպանենք Երևման Սուրբ խաչ եկեղեցու հայկական կերպարը», - ընդգծեց Հ.Սիմոնյանը: