22/10/2010 09:24
Համաճարակ Հայիթիում. մահացել է 138 մարդ
Հայիթիում համաճարակ է բռնկվել: Բժիշկները ենթադրում են, որ գործ ունեն խոլերայի հետ: Արդեն իսկ զոհվել է 138 մարդ, վարակվածների թիվը հասնում է 1,5 հազարի: Պորտ-օ-Պրենսի հիվանդանոցները լիքն են վարակվածներով: Այս մասին հայտնում է Վեստի.ռու-ն:
Համաճարակը շատ արագ է տարածվում նաև այն պատճառով, որ երկրաշարժից տուժած Հայիթիի բնակիչները շարունակում են բնակվել վրաններում` հակասանիտարական պայմաններում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Հայիթիի առողջապահության նախարար Գաբրիել Տիմոտեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 600 վարակակված: Նա նշել է, որ այս հիվանդության առաջին դեպքը գրանցվել է անցած երեքշաբթի: