22/10/2010 16:25
Աստրախանում տեղի կունենա Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումը
Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Այս մաիսն հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: