22/10/2010 17:53
«Տաթևի թևերը»` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում
Վաղը Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի կունենա աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու` «Տաթևի թևերի» Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման և հավաստագրման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ, գնահատող Կարիմ Վալերիոն:
Ինչպես հաղորդում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունից Կարիմ Վալերիոն վաղը Հալիձորի կայանից կանցնի Տաթևի կայան և կչափի ճոպանուղու երկարությունը: Նախատեսվում է, որ դրանից անմիջապես հետո պարոն Վալերիոն պաշտոնապես կհայտարարի «Տաթևի թևերի» Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման մասին:
Հիշեցնենք, որ ճոպանուղու երկարությունը 5.7 կմ է, ամենաբարձր կետը՝ 320մետր: