23/10/2010 11:25
Հաիթիում խոլերայից մահացել է շուրջ 200 մարդ
Հաիթիում բռնկված խոլերայի համաճարակին զոհ է գնացել շուրջ 200 մարդ: Այդ մասին Ասսոշիեյթիդ պրեսս-ի հաղորդմամբ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Համաձայն Հաիթիում ՄԱԿ ներկայացուցիչ Այմոգեն Ուոլի, այս երկրի առողջապահության նախարարությունը հաստատել է խոլերայից մահվան 194 դեպք, 2,35 հազար մարդ վարակված է:
Բժիշկները մտավախություն ունեն, որ վարակը կտարածվի` վտանգելով միլիոնավոր կյանքեր, քանի որ Պորտ-օ-Պրենսում բնակվում է շուրջ 2,4 միլիոն մարդ: