23/10/2010 14:04
Հենրիխ Մխիթարյանը մրսել է
«Վորսկլայի» հետ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք հանդիպումից առաջ Դոնեցկի «Շախտյորի» հերթական պարապմունքը բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Այդ պահին, ըստ գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի խոսքերի, դեռ հայտնի չէր, թե իրականում ինչ է կատարվել հայ ֆուտբոլիստի հետ: Լուչեսկուն ասել է, որ սպասում է բժիշկների պատասխանին` շեշտելով նաև, թե հույս ունի, որ Հենրիխը, ում կարիքն իրենք շատ են զգում, շուտ կվերադառնա ընդհանուր խումբ:
«Հենրիխ Մխիթարյանը պարզապես մրսել է: Առայժմ չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի բուժման համար: Սակայն ինչ-որ ժամանակով նա դուրս կմնա խաղային ու մարզումային գործընթացից»,- ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է «Շախտյորի» բժշկական ծառայության ղեկավար Արթուր Գլուշչենկոն: