23/10/2010 10:15
Նեթանյահու. Իրանը փորձում է դառնալ իսլամի առաջատար ուժը
Իրանը փորձում է դառնալ իսլամի առաջատար ուժը և շարունակում է ջանքեր գործադրել միջուկային զենք ստանալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և կոչ արել միջազգային հանրությանը աչալուրջ լինել և գործով ապացուցել, որ թույլ չի տա Իրանին հասնել այդ նպատակին:
Ինչպես հայտնում է «Իսրա.com»-ը, Նեթանյահուն նշել է, որ աշխարհի հրեաները ապագա չունեն առանց Իսրայելի, և Իսրայելը հավաստիացնում է, որ կլինի հրեա ժողովրդի պետությունը: