23/10/2010 11:56
Արցախում մեկնարկում է աշնանային զորակոչը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ըստ հրամանագրի` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:
Հրամանագրի համաձայն` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: