23/10/2010 15:24
Լևոն Արոնյանը կմասնակցի Վեյկ Ան Զեեի մրցաշարին
Հոլանդական Վեյկ ան Զեեում 2011 թ. հունվարի 14-30-ը կայանալիք շախմատային գերմրցաշարի կազմն արդեն հայտնի է: Մասնակիցների թվում ընդգրկված են միանգամից 5 գրոսմայստերներ, ովքեր տեղ են զբաղեցնում համաշխարհային վարկանշային սանդղակի լավագույն տասնյակում: Խոսքը Մագնուս Կառլսենի (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան), Լևոն Արոնյանի (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկի և Ալեքսանդր Գրիշչուկի (երկուսն էլ` Ռուսաստան) մասին է: Այս մասին տեղեկացնում է «Corrus Chess»-ը:
Գերմրցաշարին կմասնակցեն նաև Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վանգ Հաոն (Չինաստան), Մաքսիմ Վիշյե-Լագրավը (Ֆրանսիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Անիշ Գիրին, Յան Սմիթսը և Էրվին Լ’Ամին (երեքն էլ` Հոլանդիա):