23/10/2010 11:13
Օբաման երկարաձգել է Կոնգոյի հանդեպ գործող պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանդեպ գործող պատժամիջոցները:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Կոնգրեսին հղած իր նամակում Օբաման նշել է, որ դիմում է այդ քայլին` Կոնգոյում շարունակվող բռնությունների պատճառով:
Հոկտեմբերի կեսերին ՄԱԿ հատուկ բանագնաց Մարգո Վալստրեմը հայտարարել էր, որ Կոնգոյի կառավարական զորքերը, ամենայն հավանականությամբ, մեղավոր են իրականացված բռնաբարությունների և սպանությունների համար: