25/10/2010 13:08
Մեկնարկում են «Փոխգործակցություն-2010» ՀԱՊԿ վարժանքները
Այսօր ՌԴ Չելյաբինսկի մարզի Չեբարկուլսկի զորավարժարանում մեկնարկում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ-տեխնիկական «Փոխգործակցություն-2010» վարժանքները: Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի 1700 զինծառայողներ, դիտորդներ Բելառուսից և 270 միավոր զինտեխնիկա: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:
Վարժանքների բացմանը մասնակցելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հրամանատարն է ՌԴ ռազմադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսանդր Լենցովը:
Վարժանքների հիմնական թեման է կոլեկտիվ անվտանգության տարածաշրջանում զինված հակամարտության տեղայնացումը:
Վարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը: