25/10/2010 17:26
Դասական և նեապոլիտանական երգեր` Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ
«Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 3-ին Երևանում կկայանա համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում ասաց փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
«Մեծ ուրախություն է, որ հաջողվեց, ի վերջո, Հայաստանում կազմակերպել կենդանի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի համերգը: Նա հանդես է գալու հայտնի սոպրանո, «Գրեմի» մրցանակակիր Աննա Մարտինեսի հետ, դիրիժոր` Իսրայել Գուրսկի»,- ասաց Ս. Ռոստոմյանը և հավելեց, որ նրանց նվագակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Ինչպես նշեց փառատոնի նախագահը, համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից` դասական և նեապոլիտանական երգեր: